Նորայր Բախտամեանը 5-րդ տեղը գրաւեց Եւրոպայի առաջնութիւնում<br />


Նորայր Բախտամեանը 5-րդ տեղը գրաւեց Եւրոպայի առաջնութիւնում

  • 25-02-2009 15:20:00   |   |  Սպորտ
ՊՐԱՀԱ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 19-22-ին Պրահայում անցկացուեց հրաձգութեան (օդամղիչ ատրճանակ) Եւրոպայի առաջնութիւնը, որին Հայաստանից մասնակցում էին 3 մարզիկներ: Նորայր Բախտամեանը 52 մասնակիցների պայքարում նախնական փուլում 585 միաւորով անցաւ եզրափակիչ, սակայն վճռական 10 կրակոցներում նա ձախողուեց, վաստակեց 97,5 միաւոր եւ գրաւեց 5-րդ տեղը: Չեմպիոն դարձաւ Անդրիա Զլատիչը (Սերբիա)` 98,6 միաւորով: Երիտասարդների մրցաշարում Ռոմիկ Վարդումեանը 35 մասնակիցների մրցավեճում 569 միաւորով գրաւեց 11-րդ տեղը, իսկ Լիլիթ Նիկողոսեանը 51 մարզուհիների պայքարում` 356 միաւորով (40 կրակոց) բաւարարուեց 43-րդ տեղով:
  -   Սպորտ