Կապանի «Գանձասարը» կմասնակցի Թուրքմենստանի նախագահի գաւաթի<br /> խաղարկութեանը<br />


Կապանի «Գանձասարը» կմասնակցի Թուրքմենստանի նախագահի գաւաթի
խաղարկութեանը

  • 19-02-2009 17:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 20-ին Աշգաբադում կմեկնարկի Թուրքմենստանի նախագահի գաւաթի խաղարկութիւնը, որին կմասնակցեն ֆուտբոլի 8 թիմեր: Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնի բրոնզէ մեդալակիր Կապանի «Գանձասարը», որն ընդգրկուած է 2-րդ խմբում: Նրա մրցակիցներն են Տաջիկստանի «Հարվոզը», Բահրէյնի երիտասարդական հաւաքականը եւ Թուրքմենստանի «Աշգաբադը»: Մրցանակային հիմնադրամը 35 հազար ԱՄՆ դոլար է:
  -   Սպորտ