Մոսկուայում մեկնարկեց «Աէրոֆլոտ օփեն» շախմատի աւանդական<br /> փառատոնը<br />


Մոսկուայում մեկնարկեց «Աէրոֆլոտ օփեն» շախմատի աւանդական
փառատոնը

  • 16-02-2009 14:04:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 16-ին Մոսկուայում մեկնարկեց շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային աւանդական փառատոնը, որի մրցանակային հիմնադրամը 140 հազար եւրօ է: 330 շախմատիստներից գրեթէ 40-ը Հայաստանից են: Մրցումները կանցկացուեն շուեցարական մրցակարգով: 4 խմբերից ուժեղագոյնը A1-ն է, որտեղ ընդգրկուած Հայաստանի 10 շախմատիստների թւում են Գաբրիէլ Սարգսեանը, Տիգրան Լ. Պետրոսեանը, Արման Փաշիկյանը, Արտաշէս Մինասեանը:
  -   Սպորտ