Վանում պեղումների ժամանակ յայտնաբերուել է արձանագրութիւններով կոթող


Վանում պեղումների ժամանակ յայտնաբերուել է արձանագրութիւններով կոթող

  • 19-07-2011 10:08:24   | Հայաստան  |  Մշակոյթ

Վանում տեղի ունեցող հնէագիտական պեղոմների ընթացքում բացայայտւում են Ուրարտական քաղաքակրթութեան նորանոր հետքեր: Ինչպէս հաղոդում է TRT-Russian լրատուականը, պեղումների ժամանակ յայտնաբերուել է ուրարտական ամենախոշոր տաճարին պատկանող արձանագրութիւններով քարերից մէկը: Վանից 35 կմ հեռաւորութեան վրայ գտնուող, Ռուսայ 2-րդ թագաւորի հրամանով մ.թ.ա. 685-645 թուականներին կառուցած Այանիս ամրոցի 22 տարի տեղի ունեցող պեղումները օգնում են վերականգնել պատմութիւնը: Բազմաթիւ արուեստի գործեր են արդէն յայտնաբերուել եւ ուղարկուել թանգարաններ:
  -   Մշակոյթ