«Տիշիր» բարեգործական հիմնադրամը դրամական պարգեւներ յանձնեց<br /> մրցաշրջան 2008-ի ոսկէ մեդալակիրներին<br />


«Տիշիր» բարեգործական հիմնադրամը դրամական պարգեւներ յանձնեց
մրցաշրջան 2008-ի ոսկէ մեդալակիրներին

  • 13-02-2009 16:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սպորտի եւ երիտասրդության հարցերի նախարարութիւնում փետրուարի 13-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրէն Վահէ Կարապետեանը հանդիպում ունեցաւ մրցաշրջան 2008-ում բարձր արդիւնքների հասած մի խումբ մարզիկների: Բարձր գնահատելով անցած մրցաշրջանում մարզիկների նուաճումները, Վ.Կարապետեանը նշեց, որը յաղթանակներ է ակնկալում նաեւ ընթացիկ մրցաշրջանում: Նա 10 հազարական ԱՄՆ դոլարին համարժէք դրամական պարգեւներ յանձնեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի ոսկէ մեդալակիրներին, Եւրոպայի առաջնութիւնում առաջին տեղը գրաւած 10 մարզիկներին (ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, թաեքվոնդո) եւ շախմատի տղամարդկանց հաւաքականի գլխաւոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսեանին: Միջոցառմանը մասնակցում էր սպորտի եւ երիտաասրդության հարցերի նախարար Արմէն Գրիգորեանը:
  -   Սպորտ