Հայաստանի ձիւդոյիստները մրցանակներ նուաճեցին Հոլանդիայի<br /> միջազգային պատանեկան մրցաշարում<br />


Հայաստանի ձիւդոյիստները մրցանակներ նուաճեցին Հոլանդիայի
միջազգային պատանեկան մրցաշարում

  • 03-02-2009 17:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 19 ձյուդոյիստներ մասնակցեցին յունվարի 30-ից փետրուարի 2-ը Հոլանդիայում անցկացուած միջազգային պատանեկան մրցաշարին: Աւագ տարիքայինների պայքարում Արման Սողոմոնեանը (81 կգ, Երեւան) գրաւեց 1-ին, իսկ Արսէն Թովմասեանը (55 կգ, Երեւան)` 3-րդ տեղը: Դեռահասների մրցավեճում Իշխան Գրիգորեանը (66 կգ, Երեւան) կանգնեց պատուանդանի 2-րդ, իսկ Սամուէլ Խաչատրեանը (38 կգ, Երեւան)` 3-րդ աստիճանին:
  -   Սպորտ