Նորայր Բախտամեանը դարձաւ հրաձգութեան Միւնխենի միջազգային<br /> մրցաշարի մրցանակակիր <br />


Նորայր Բախտամեանը դարձաւ հրաձգութեան Միւնխենի միջազգային
մրցաշարի մրցանակակիր

  • 03-02-2009 17:22:00   |   |  Սպորտ
ՄԻՒՆԽԵՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 28-ից փետրուարի 1-ը Միւնխենում անցկացուեց հրաձգութեան միջազգային մրցաշար, որին Հայաստանից մասնակցեցին 3 մարզիկներ: Ատրճանակի 10 մ վարժութիւնում 71 մասնակիցների պայքարում Նորայր Բախտամեանը 2 մեկնարկներում գրաւեց համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը (586 եւ 582 միաւոր): 50 երիտասարդների մասնակցութեամբ զուգահեռ անցկացուած մրցումներում Ռոմիկ Բարդումյանը գրաւեց 9-րդ եւ 14-րդ տեղերը (572 եւ 569 միաւոր), իսկ Լիլիթ Նիկողոսեանը (40 կրակոց), համապատասխանաբար, 14-րդ եւ 18-րդ տեղերը (375 եւ 365 միաւոր): Նշուած մարզիկները ներկայւոմս նախապատրաստւում են Պրահայում փետրուարի 19-22-ը անցկացուելիք Եւրոպայի առաջնութեանը:
  -   Սպորտ