ԵՒՐՈՊԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԺՈՂՈՎԻՆ<br /> ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԱԵՒ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ<br />


ԵՒՐՈՊԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԺՈՂՈՎԻՆ
ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆԱԵՒ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

  • 29-01-2007 18:35:00   |   |  Հասարակութիւն
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 23-28-ը Բուդապեշտում /Հունգարիա/ կայացել է Եւրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի կողմից կազմակերպուած` «Արի, Սուրբ Հոգի, բուժիր եւ հաշտեցրու Եւրոպան, Քրիստոսի լոյսով լուսավորիր ամբողջ մարդկութեանը» խորագիրը կրող ժողովը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացրել է Հունգարիայի եւ Չեխիայի հայոց հոգեւոր հովիւ հոգեշնորհ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը:
  -   Հասարակութիւն