ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՅԻՆ ԶՈՅԳԸ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ԱՊՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՅԻՆ ԶՈՅԳԸ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ԱՊՐՈՒՄ

  • 29-01-2007 17:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունվարի 27-ին Վարշավայում աւարտուեց Եւրոպայի գեղասահքի առաջնութիւնը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամուէլ Խաչատրեանը, Հայաստանը ներկայացրած Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգէն Ազրոյան պարային զույքը 27 մասնակիցների մրցավեճում գրաւեց 14-րդ տեղը, ինչին գուցէեւ նհաստեց այն հանգամանքը, որ վերջին` ազատ ծրագրում 7-րդ տեղում ընթացող Հունգարիայի երկյակը հանդէս չեկավ: Ս.Խաչատրայնի բնորոշմամբ, Հայաստանի զոյգը առաջընթաց չի ապրում: 2005թ-ին Եւրոպայի առաջնութիւնում նրանք 11-րդն էին, 2006թ-ին` 14-րդը, այս տարի նույնպես 14-րդը: Նշանակում է նրանք լուրջ չեն վերաբերւում մարզումներին: Սամուէլ Խաչատրեանը նաեւ ասաց, որ այս խնդրով նա մտահոգուած է եւ առաջիկայում հարցը քննարկման առարկայ կդառնայ:
  -   Սպորտ