2006 Թ.-ԻՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԻՐԱՑՈՒԵԼ Է 145,5<br /> ՄԼՆ ԴՐԱՄԻ ԳՈՅՔ<br />


2006 Թ.-ԻՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԻՐԱՑՈՒԵԼ Է 145,5
ՄԼՆ ԴՐԱՄԻ ԳՈՅՔ

  • 25-01-2007 15:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արդարադատութեան նախարար Դավիթ Յարութիւնեյանը յունվարի 24-ին ներկայացրած հաշուետւութեան մէջ կարեւորել է, մասնաւորապէս, Եւրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատութեան նախարարների 27-րդ համաժողովի անցկացումը Երեւանում, որտեղ քննարկուել են տուժողի շահերի պաշտպանութեանը, կարգավիճակին եւ իրաւունքներին վերաբերող հարցեր: Համաժողովին մասնակցել են Եվրոխորհրդի անդամ եւ դիտորդ 51 երկրների մօտ 250 ներկայացուցիչներ: Ըստ հաշուետւութեան, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայութիւնը մարզային բոլոր բաժիններում ներդրել է էլեկտրոնային փոստի վարման համակարգ: 2006թ.-ի վերջին ամիսների ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացուել է 145,5 մլն դրամի (մօտ 398 հազար ԱՄՆ դոլար) գոյք: «Դատարանների ենթակառուցվածքի վերականգնում» ծրագրով 2006թ.-ին շահագործման են յանձնուել Երեանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատեանի դատարանների, Արմաւիրի մարզի առաջին ատեանի դատարանի Էջմիածին քաղաքի նստավայրի շէնքերը: Աւարտին է հասցուել նաեւ Երեւանի Շենգաւիթ համայնքի առաջին ատեանի դատարանի շէնքի կառուցումը:
  -   Հասարակութիւն