ԹԵՀՐԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՄԱԳԱՏԷ-Ի ՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԻՐ<br /> ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԿԱՌՈՅՑՆԵՐԸ<br />


ԹԵՀՐԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՄԱԳԱՏԷ-Ի ՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԻՐ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԿԱՌՈՅՑՆԵՐԸ

  • 22-01-2007 20:51:00   |   |  Միջազգային
ԹԵՀՐԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի իշխանութիւնները որոշում են ընդունել արգելել Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) 38 տեսուչների մուտքը իր միջուկային կառոյցներ: Այս մասին յայտարարել է Իրանի մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին, երկուշաբթի հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները: Ըստ նրա, այդ ցանկը կազմուել է յատուկ յանձնաժողովի կողմից եւ այնտեղ ներառվել են 38 տեսուչներ, որոնց «թույլատրված չէ Իրան ժամանել»: Այս որոշման մասին Թեհրանն արդէն տեղեակ է պահել ՄԱԳԱՏԷ-ին, նշել է Բորուջերդին: Յատուկ յանձնաժողովը ստեղծուել է այն բանից յետոյ, երբ ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդը դեկտեմբերի 23-ին միաձայն ընդունեց Իրանին առնչուող 1737-րդ բանաձեւը: Փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում ռազմական միջուկային ծրագրերի դէմ, բայց չի արգելում պաշտօնեաների ուղեւորութիւնները եւ ձեռնարկութիւնների արտաքին տնտեսական գործունէութիւնը: Պատժամիջոցները վերաբերում են ուրանի հարստացման, քիմիական ռեպրոցեսինգի, ծանր ջրի վրայ հիմնուած նախագծերի եւ միջուկային զէնքի փոխադրման միջոցների արտադրութեան հետ կապուած գործունէութեանը:
  -   Միջազգային