ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԿԱՆԱՆՑ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՄԻԱՆՁՆԵԱՅ<br /> ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ՆԵԼԼԻ ԱՂԻՆԵԱՆԸ<br />


ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԿԱՆԱՆՑ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՄԻԱՆՁՆԵԱՅ
ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ՆԵԼԼԻ ԱՂԻՆԵԱՆԸ

  • 19-01-2007 18:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 18-ին Տիգրան Պետրոսեանի անուան շախմատիստի տանը տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց եւ կանանց շախմատի բարձրագոյն խմբի առաջնութիւնների 3-րդ փուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում 3 հնարաւորից 2-ական միաւորով առաջատարներն են Աշոտ Անաստասեանը, Կարեն Ասրեանը, Զաւէն Անդրիասեանը, Տիգրան Նալբանդեանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Քոթանջյանը: Կանանց մրցաշարում 3 միաւորով մրցաշարային աղիւսակը միանձնեայ գլղավորում է Նելլի Աղինեանը: Նրան հետապնդող Սիրանուշ Անդրիասեանը 0,5 միաւոր պակաս է վաստակել:
  -   Սպորտ