2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԵՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԵՎՍ 8<br /> ԴՊՐՈՑՆԵՐ<br />


2007 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԵՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԵՎՍ 8
ԴՊՐՈՑՆԵՐ

  • 18-01-2007 16:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին նախատեսւում է Հայաստանի եւս ութ` 4-ական` Երեւանում եւ Տաւուշի մարզում, դպրոցներում ներդնել ներառական կրթութեան համակարգը: Նշենք, որ վերջինիս միջոցով ապահովում են առանձնայատուկ պայմաններ կրթութեան կարիք ունեցող երեխաների ուսումը հանրակրթական դպրոցներում կազմակեպելու համար: Ներկայումս գործում են ներառական կրթութեան 6 դպրոցներ` Երեւանում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց հաշմանդամ երեխաների հիմնահարցերով զբաղուող «Յոյսի կամուրջ» հասարակական կազմակերպութեան Կրթական ծրագրերի պատասխանատու Շուշան Մաթեւոսեանը, այդ 8 դպրոցներում, որոնցում ներկայումս սովորում են կրթութեան առանձնայատուկ պայմանների կարիք ունեցող 85 աշակերտներ, իրականացւում են համակարգի ներդրմանն ուղղուած նախապատրաստական աշխատանքներ, արդէն վերապատրաստում են անցել 32 ուսուցիչներ: Ի դէեպ, ըստ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան տուեալների, հաշմանդամների տուեալների բանկում հաշւառուած են մինչեւ 18 տարեկան 8300 երեխաներ, որոնց 11,5%-ը մինչեւ ութ տարեկան են:
  -   Հասարակութիւն