ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅ ՇԱԲԱԹՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԸ <br /> ԿՊԱՀՊԱՆՈՒԻ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅ ՇԱԲԱԹՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԸ
ԿՊԱՀՊԱՆՈՒԻ

  • 15-01-2007 16:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում, յատկապէս հանրապետութեան հիւսիսային շրջաններում, յունվարի 16-ին սպասւում է ձիւն, իսկ յունվարի 17-20-ին` առանց տեղումների եղանակ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Հայպետհիդրոմետ» վարչութեան Օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսեանը, առաջիկայ շաբաթուայ ընթացքում հանրապետութեան տարածքում ցուրտ եղանակը կպահպանուի: Յունվարի 16-ին օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանայ, յունվարի 17-18-ին` 4-6 աստիճանով կնուազի, իսկ յունվարի 19-20-ին` 3-5 աստիճանով կբարձրանայ: Այդ օրերին հանրապետութեան լեռնային շրջաններում գիշերը սպասւում է 9-14, Շիրակում` 15-20, Արարատեան դաշտում 17-20 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը, համապատասխանաբար, 3-7, 4-9, 5-8 աստիճան ցուրտ: Նոյն օրերին, Լոռիում կգրանցուի 1-4, Տավուշում եւ Սյունքիում 4-8 աստիճան տաքութիւն:
  -   Հասարակութիւն