«2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՔԻՉ ՋԱՆՔ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ<br /> ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ,- ԱՍՈՒԱԾ Է <br /> «HUMAN RIGHTS WATCH»-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՅՑՈՒՄ<br />


«2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՔԻՉ ՋԱՆՔ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ,- ԱՍՈՒԱԾ Է
«HUMAN RIGHTS WATCH»-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՅՑՈՒՄ

  • 12-01-2007 17:57:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Human Rights Watch» միջազգային իրաւապաշտպան կազմակերպութեան յունվարի 11-ին հրապարակուած զեկոյցում արձանագրած է, որ «2006թ.-ի ընթացքում Հայաստանի կառավարութիւնը քիչ ջանք է գործադրել` մարդու իրաւունքների էական խախտումները կանխելու ուղղութեամբ»: Ըստ «Ազատութիւն» ռադիոկայանի, զեկոյցի հեղինակները փաստում են, որ «մամուլի ազատութեան սպառնալիքները շարունակուել են, աւելացել է բռնութիւնների ու ճնշումների ենթարկված լրագրողների թիւը, էլեկտրոնային լրատվամիջոցները դեռ իշխանութիւնների հսկողութեան տակ են եւ աչքի են ընկնում բազմակարծութեան պակասով»: Զեկոյցում նշուած է, որ Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովի, ինչպէս նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի բոլոր անդամները նշանակւում են երկրի նախագահի կողմից, իսկ իշխանութեան վերահսկողութեան պատճառով Հանրային հեռուստատեսութիւնը բաւարար չափով անկախ չէ` իրադարձութիւնները անաչառ եւ բազմակողմանի լուսաբանելու համար: Լրագրողների դէմ իրականացուած բռնութիւնների թւում միջազգային կազմակերպութիւնը մատնանշում է Վանաձորի «Lոռի» հեռուստաընկերութեան գործադիր տնօրէն Նարինէ Աւետիսեանի ու «Չորրորդ իշխանութեան» լրագրող Գագիկ Շամշեանի դէմ յարձակումները, «Իրաւունք»-ի խմբագրի ծեծն ու «Ժամանակ Երեւան»-ի խմբագրի ազատազրկումը: Նշուած բոլոր դէպքերում, ըստ կազմակերպութեան փորձագէտների, լրագրողները բռնութեան են ենթարկուել իրենց մասնագիտական գործունէութեան պատճառով: «Շարունակւում են բռնութիւնները նաեւ կալանավայրերում, բանակում եւ ոստիկանութեան բաժանմունքներում»,- ասուած է զեկոյցում: Մայիսի 30-ին ցմահ բանտարկութեան դատապարտուած երեք զինվորներից մէկին, ըստ զեկոյցի, քննիչները ծեծել են եւ ցուցմունքները կորզել բռնաբարութեան սպառնալիքի տակ: «Human Rights Watch»-ի փորձագետներն անդրադարձել են նաեւ սեփականութեան իրաւունքի ոտնահարման դէպքերին. «Անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարութիւնը ստիպեց հարիւրաւոր երեւանցիների լքել իրենց տները` դրա դիմաց վճարելով շուկայականից ցածր գին: Ու թէեւ Սահմանադրական դատարանն այս գործընթացը անօրինական որակեց, կառավարութիւնը, այդուհանդերձ, չվերանայեց սեփականութեան դիմաց քաղաքացիներին տրամադրուած փոխհատուցման չափը»: Զեկոյցում յիշատակւում է նաեւ Հայաստանի մարդու իրաւունքների առաջին պաշտպանի պաշտոնանկության փաստը: «Այն բանից յետոյ, երբ առաջին օմբուդսմենի գրասենեակը հանդէս եկաւ կառավարութեան աշխատանքը քննադատող զեկույցով, նախագահի եւ Լարիսա Ալավերդեանի յարաբերութիւնները սրվեցին, եւ 2006-ի յունուարին Ռոբերտ Քոչարեանը պաշտօնանկ արեց Լ.Ալավերդեանին: Քայլ, որը կասկածի տակ է առնում Հայաստանի իշխանութիւնների ստանձնած պարտաւորութիւնը անկախ օմբուդսմենի ինստիտուտ ունենալու վերաբերեալ»,- նշուած է «Human Rights Watch»-ի տարեկան զեկոյցում:
  -   Հասարակութիւն