ՄԱԿ-Ի ՆՈՐ ԳԼԽԱՒՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ Է<br /> ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ<br /> ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՒԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ<br />


ՄԱԿ-Ի ՆՈՐ ԳԼԽԱՒՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ Է
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ
ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՒԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  • 09-01-2007 18:41:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 9 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը իր առաջնայնութիւններից մէկն է համարել ՄԱԿ-ի դերի ամրապնդումը հակամարտութիւնների կանխարգելման, դրանց լուծման եւ խաղաղաշինության գործում: Այս առնչութեամբ նա խոստացել է ամրապնդել ՄԱԿ-ի գրասենեակներն ու դեպարտամենտները, որոնք զբաղւում են այդ հարցերով: ՄԱԿ-ի ղեկավարը այդ մասին յայտարարել է կազմակերպութեան Անվտանգութեան խորհրդի բաց նիստում, որ նուիրուած էր «Միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան սպառնալիքները» թեմային, որտեղ առաջին անգամ Խորհրդի անդամների առջեւ ելոյթ է ունեցել: Նա յայտարարել է, որ ահաբեկությունը, զանգվածային ոչնչացման զէնքի տարածումը, ՁԻԱՀ-ը, ծայրայեղ աղքատութիւնը եւ մարդու իրաւունքների կոպիտ խախտումները իրենցից ներկայացնում են հիմնական սպառնալիքները մարդկութեան համար եւ պահանջում են ՄԱԿ-ի սեւեռուն ուշադրութիւնը: ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը նշել է, որ ժամանակակից սպառնալիքները բազմանիստ են եւ փոխշաղկապված: Նա համարում է, որ ՄԱԿ-ը կարող է եւ պէտք է աւելին անի միջուկային զէնքի չտարածման ռեժիմի ամրապնդման եւ ամբողջութեամբ վերցրած զինաթափման համար, ինչպէս նաեւ Իրանի եւ ԿԺԴՀ միջուկային ծրագրերի հետ կապուած սպառնալիքների լուծման համար: Պա Գի Մունը ուշադրութիւն է հրաւիրել խաղաղաշինության բնագաւառում ՄԱԿ-ի խաղաղարարական ծառայութիւնների, միջնորդութեան եւ օգնութեան աննախադէպ պահանջարկի վրայ: Նա ընդգծել է, որ այսօր մոլորակի տարբեր անկիւններում գործում են ՄԱԿ-ի 18 խաղաղարարական առաքելութիւններ, որոնցում ընդգրկուած է մօտ 100 հազար մարդ: Տարաբնոյթ առաքելութիւնների ընդհանուր թիւը, որ գործում են ՄԱԿ-ի հովանու ներքոյ, հասել է 30-ի: Գլխաւոր քարտուղարի կարծիքով, այդպիսի գլոբալ ներկայութիւնը պահանջում է աւելի սերտ համագործակցութիւն ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի եւ քարտուղարության միջեւ: ՄԱԿ-ի առաջնային խնդիրների շարքն է Գլխաւոր քարտուղարը դասել ճգնաժամի լուծումը Դարֆուրում, խաղաղութեան ամրապնդումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութիւնում, Մերձաւորարեւելեան կարգաւորումը եւ Կոսովոյի վերջնական կարգավիճակի սահմանումը: Նա խոստացել է շարունակել ՄԱԿ-ի գործունէութիւնը Լիբանանի վերականգնման, Աֆղանստանում եւ Իրաքում անվտանգութեան բնագաւառի խնդիրների եւ քաղաքական հիմնահարցերի լուծման ուղղութեամբ: «Մենք պէտք է շարունակենք աշխատանքը անորոշութեանը վերջ դնելու ուղղութեամբ, որ դեռեւս կախուած է Կոսովոյի վրայ, եւ որը, եթէ դրան վերջ չտրուի, կարող է պայթեցնել կայունութիւնը հարաւ-արեւելյան Եվրոպայում»,- յայտարարել է Պան Գի Մունը:
  -   Միջազգային