2006 Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 0,2%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


2006 Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 0,2%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 08-01-2007 15:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետութիւնում արձանագրուել է բնակչութեանը մատուցուած ծառայութիւնների սակագների 0,2% յավելաճ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, նշուած աճը հիմնականում պայմանաւորուել է հանգստի կազմակերպման, կենցաղային բնոյթի, բուժսպասարկման, տրանսպորտի, մշակոյթի ոլորտի ծառայութիւնների սակագների 0,2-0,8% աճով: Բնակարանային, կոմունալ, կապի, կրթութեան համակարգի, հանրային սննդի, իրաւական ու բանկային ծառայութիւնների սակագները նոյեմբերի համեմատ մնացել են անփոփոխ:
  -   Տնտեսութիւն