<br /> Լեւոն Շիրինեան . «Եթէ քրդերը Թուրքիայում հաստատեն իրենց ինքնավարութիւնը, ապա դա մեզ հնարաւորութիւն կը տայ լուծել հայկական հողերի հարցը»<br />



Լեւոն Շիրինեան . «Եթէ քրդերը Թուրքիայում հաստատեն իրենց ինքնավարութիւնը, ապա դա մեզ հնարաւորութիւն կը տայ լուծել հայկական հողերի հարցը»

  • 20-07-2011 14:52:53   | Հայաստան  |  Քաղաքական
Վերջին շրջանում Թուրքիայում ակտիւացել են քրդերի գործողութիւնները, որոնք կարող են յանգեցնել լուրջ բախումների։ Յուլիսի 20-ի ասուլիսում նման տեսակէտ յայտնեցին քաղաքական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Լեւոն Շիրինեանը եւ թուրքագէտ Լեւոն Յովսէփեանը։ «Կարեւորը քրդերի ինքնավարութեան հռչակումն է եւ, եթէ քրդերի պահանջները իրենց բաւարարումը ստանան, ապա դա կ'աւարտուի գեհենով»,- նշեց Լ.Շիրինեանը, յաւելելով, որ Թուրքիայի եւրոպականացման փորձերը կձախողուեն։ Լ.Յովսէփեանի դիտարկմամբ, ստեղծուած իրավիճակի հիմնական պատճառը Թուրքիայի կառավարութեան ոչ ճիշտ քաղաքականութիւնն է: «Ընդհանուր առմամբ Էրդողանի կառավարութիւնը չի կարողանում այդ հարցին լուծում տալ, եւ պէտք է նոր մօտեցումներ ցուցաբերուի»,- ասաց նա։ Թուրքիայի հնարաւոր դաշնակիցների շարքում բանախօսները նշեցին Սիրիան եւ Իրանը։ «Իսկ Ամն-ը 90-ականներից յետոյ Թուրքիայի նկատմամբ վարում է «սանձերը բաց թողնելու, բայց մտրակով հարուածելու քաղաքականութիւն», քանի որ Թուրքիայի զարգացումը ձեռնտու չէ Ամն-ին եւ դժուար է ասել, թէ այս հարցում իրենց քաղաքականութիւնը ինչ կշիռ ձեռք կը բերի»,- յայտարարեց Լ.Յովսէփեանը: Թուրքիայում հնարաւոր բախումների հետեւանքներից մէկը, ըստ բանախօսների, հայկական հարցի լուծման հնարաւորութիւնն է: «Եթէ քրդերը Թուրքիայում հաստատեն իրենց ինքնավարութիւնը, ապա դա մեզ հնարաւորութիւն կը տայ լուծել հայկական հողերի հարցը։ <...> Մենք ոչ մի կապ չունենք եւ չպիտի ունենանք այս հարցի հետ, քանի որ մեր հիմնական խնդիրը ցեղասպանութեան ճանաչման եւ հայ-ադրբեջանական սահմանի հարցն է: Մենք պէտք է ուշի ուշով հետեւենք զարգացումներին եւ չլարուենք, այլ փորձենք մեր պետութեան ներքին հարցերը լուծել եւ արդիականացնել բանակը »,- ասաց Լ.Շիրինեանը: Բանախօսները նաեւ նշեցին, որ պէտք է քարոզել եւ պաշտպանել այն, ինչը կը նպաստի Իրանի ուժեղացմանը: «Իրանն ու Հայաստանը իրաւունք չունեն իրար չհասկանալ։ Բայց պէտք է նկատի ունենալ նաեւ, որ շատ յաճախ նման իրավիճակները անկառավարելի են լինում»,- յայտարարեցին բանախօսները:
  -   Քաղաքական