Հակերները ՆԱՏՕ-ի տուեալների բազայից հանել են 1 գբ գաղտնի տեղեկատուութիւն


Հակերները ՆԱՏՕ-ի տուեալների բազայից հանել են 1 գբ գաղտնի տեղեկատուութիւն

  • 22-07-2011 09:40:00   | ԱՄՆ  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

«Անոնիմուս» հակերական խմբաւորումը յայտարարել է, որ կոտրել է Նատօ-ի տուեալների բազան` այնտեղից հանելով մօտ 1գբ տեղեկատուութիւն, եւ, որպէս ապացոյց, իրենց «Թուիթեր» կայքում տեղադրել էջեր փաստաթղթերից` «Նատօ. Ծառայողական օգտագործման համար» վերնագրով: «Առաջիկայ օրերին սպասէք հետաքրքիր նիւթերի»,- գրել են հակերները: Այս մասին հաղորդում է «Իտար-տասս» գործակալութիւնը: ՆԱՏՕ-ի անվտանգութեան ծառայութիւնները ուսումնասիրում են հակերների յայտարարութիւնը: Ալեանսի մամուլի աշխատակիցը յայտնել է, որ խումբը հրապարակել է գաղտնի ինֆորմացիայ եւ յաւելել, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը կարող է վտանգել Նատօ-ի դաշնակիցների, նրանց զինուած ուժերի եւ քաղաքացիների անվտանգութիւնը: «Անոնիմուս»-ի գործունէութիւնը արդէն երկար ժամանակ հետաքրքրում է իրաւապաշտպան օրգաններին: Խմբաւորման անդամակիցներին գտնելու նպատակով հետախուզութեան արդիւնքում Հետախուզութեան դաշնային բիւրոն երեքշաբթի օրը ձերբակալել է 16 մարդու: Խմբաւորումը մեծ ճանաչում է ստացել 2010թ.-ի վերջերին, սկանդալային «Վիկիլիքս»-ի գործունէութեանը խոչընտոտող` ընկերութիւների եւ կազմակերպութիւնների կայքերի վրայ յարձակումներից յետոյ: «Անոնիմուսը» հետապնդում է քաղաքական նպատակներ` պայքարելով համացանցում ինֆորմացիայի տարածման եւ խօսքի ազատութեան համար: Հիւսիսատլանտեան դաշինքը դեռեւս 2008թ.-ի Բուխարեստի գագաթաժողովում կիբերհարձակումները անուանել է անվտանգութեան ժամանակակից մարտահրաւէրներից մէկը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ