Դմիտրի Մեդուեդեւը Բարեկամութեան շքանշան է շնորհել Պլասիդոյ Դոմինգոյին
22-07-2011 12:04:43 | Ռուսաստան | Մշակոյթ
Յայտնի տենոր Պլասիդոյ Դոմինգոն պարգեւատրուել է Բարեկամութեան շքանշանով: Ըստ «Իտար-տասս» գործակալութեան, համապատասխան հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդուեդեւը:
Ըստ Կրեմլի մամլոյ ծառայութեան, յայտնի երգիչը այդ շքանշանին է արժանացել «ռուս-իսպանական համագործակցութեան երաժշտական արուեստի ոլորտում մեծ ներդրումների համար»: