Հայ-վրացական սահմանում ձերբակալուել է Կարէն Մեհրաբեանը՝ Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների հետ կապի մէջ գտնուելու կասկածանքով


Հայ-վրացական սահմանում ձերբակալուել է Կարէն Մեհրաբեանը՝ Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների հետ կապի մէջ գտնուելու կասկածանքով

  • 23-07-2011 22:20:04   | Հայաստան  |  Քաղաքական
Ադրբեջանի հանրապետութեան յատուկ ծառայութիւնների հետ կապի մէջ լինելու կասկածանքով հայ-վրացական սահմանը «Բաւրայ» անցակէտող հատելու փորձ կատարելիս Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների կողմից ձերբակալուել է ՀՀ քաղաքացի, Երեւանի բնակիչ, 1980թ. ծնուած Կարէն Իւրայի Մեհրաբեանը: Ըստ ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդագրութեան, Կ. Մեհրաբեանը ԼՂՀ ռազմական պոտենցիալի վերաբերեալ տեղեկատուութիւն է հաւաքել, պահպանել եւ փոխանցել Ադրբեջանի յատուկ ծառայութիւններին: Նա նաեւ այդ գործընթացում փորձել է ներգրաւել ԼՂՀ բնակիչների եւ ՀՀ ՊՆ զինծառայողների: ՀՀ ԱԱԾ տեսադաշտում Կ. Մեհրաբեանը գտնուել է երկարատեւ ժամանակահատուածում, առկայ են նրա հակաիրաւական գործունէութեան` Թուրքիայի հանրապետութեան տարածքում գործող Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների կողմից նրան հաւաքագրելու եւ յետագայում օգտագործելու փաստը ապացուցող անհերքելի փաստագրական նիւթեր: Յարուցուել է քրէական գործ ՀՀ քրէական օրէնսգրքի 299 յօդուածի 1-ին մասի յատկանիշներով՝ Պետական դաւաճանութիւն, քննութիւնը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչութիւնը:
  -   Քաղաքական