Ուկրաինայի ֆուտբոլի առաջնութեան շրջանակներում դոնեցկեան երկու ակումբները` «Շախտեօրն» ու «Մետալուրգը», որտեղ հանդէս են գալիս Հայաստանի ազգային հաւաքականի 4 ֆուտբոլիստներ, անցկացրեցին 3-րդ տուրի հանդիպումները:
«Մետալուրգը», Պոլտաւայում հիւրընկալուեց «Վորսկլային» եւ պարտուեց 4-2 հաշուով: Ընդ որում, սա մետալուրգցիների երկրորդ անընդմէջ պարտութիւնն էր` նախորդ տուրում դոնեցկեան դերբիում կրած պարտութիւնից յետոյ:
Մեր հաւաքականի երկու ֆուտբոլիստներ` Գեւորգ Ղազարեանը եւ Մարկոս Պիզելին հանդիպումը սկսեցին մեկնարկային կազմում, իսկ Կ'առլեն Մկրտչեանը փոխարինման մտաւ ընդմիջումից յետոյ: Ցաւօք այս անգամ մեր ֆուտբոլիստներից ոչ-ոք արդիւնաւէտութեամբ աչքի չընկաւ եւ չկարողացաւ օգտակար լինել իր թիմին:
Հայաստանի ազգային հաւաքականի առաջատար Հենրիխ Մխիթարեանի «Շախտեօրը» սեփական հարկի տակ ընդունեց Լուովի «Կարպատներին» եւ կամային յաղթանակ տարաւ 2-1 հաշուով, ազգային առաջնութիւնում տանելով 3-րդ անընդմէջ յաղթանակը: Մխիթարեանը խաղադաշտ դուրս եկաւ առաջին րոպէներից եւ փոխարինուեց 80-րդ րոպէին:
Աւելացնենք, որ Ուկրաինայի առաջնութեան յաջորդ տուրը կը կայանայ յուլիսի 30-31-ին: Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ կ'ընդունի Կիեւի «Դինամօյին, իսկ «Շախտեօրը» Կիեւում կը հիւրընկալուի «Արսենալին»: