Բեքհեմի կարծիքով Սնեյդերը կը յարմարուէր «Մանչեսթեր Իւնայթեդում»
25-07-2011 16:35:35 | ԱՄՆ | Սպորտ
«Լոս-անջելես Գելեկսիի» կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը The Daily Mirror պարբերականին տուած հարցազրոյցում Հոլանդիայի հաւաքականի կիսպաշտպան Ուեսլի Սնեյդերի «Մանչեսթեր Իւնայթեդ» տեղափոխութեան վերաբերեալ ասել է. «Շատերն են խօսում Սնեյդերի մասին: Նա իսկապէս շատ տաղանդաւոր ֆուտբոլիստ է: Կարծում եմ, նա Փոլ Սքոուլզի հիանալի հետեւորդը կը լինէր «Մանչեսթեր Իւնայթեդում» եւ կը յարմարուէր այդ թիմի խաղին»։