Եւրոպայի պատանիների օլիմպիական փառատօնի առաջին մեդալը


Եւրոպայի պատանիների օլիմպիական փառատօնի առաջին մեդալը

  • 27-07-2011 11:09:58   | Հայաստան  |  Սպորտ

Յուլիսի 23-30 Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացուող փառատօնի ծրագրում ձիւդոյի պատանիների Հայաստանի հաւաքականը յուլիսի 26-ին նուաճեց առաջին մեդալը: 50 կգ քաշային կարգում հանդէս եկող հրազդանցի Վահագն Յովսէփեանն առաջին հանդիպման ժամանակ միաւորների չնչին տարբերութեամբ պարտուեց 2011թ. Եւրոպայի չեմպիոն իտալացի Էլիոս Մանզիին, վերջինս հասնելով եզրափակիչ, հնարաւորութիւն տուեց մեր մարզիկին գօտեմարտելու 3-րդ մրցանակային տեղի համար: Վ. Յովսէփեանը երկու անընդմէջ յաղթանակից յետոյ վճռորոշ գօտեմարտում յաղթեց Ադրբեջանը ներկայացնող Սադիխ Մահրամովին եւ գրաւեց 3-րդ մրցանակային տեղը:
  -   Սպորտ