Պելեն ֆուտբոլի 2014թ.-ի աշխարհի առաջնութեան պատուաւոր դեսպան
27-07-2011 13:46:02 | | Սպորտ
Բրազիլիայի նախագահ Դիլմայ Ռուսեֆի առաջարկութեամբ ֆուտբոլի արքայ Պելեն նշանակուել է 2014թ.-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնութեան պատուաւոր դեսպան:Այս մասին յայտնում է Gazeta Esportiva-ն։
«Ես պաշտպանում եմ Բրազիլիայի հաւաքականի գոյները դեռ այն օրուանից, երբ սկսեցի հանդէս գալ աշխարհի առաջնութիւնում: Ինձ համար մեծ պատիւ է կատարել այս գործը եւ ես մեծ պատասխանատուութեամբ կը շարունակեմ այն: Չգիտեմ, թէ ինչպէս կարող էի հրաժարուել այս առաջարկից: Բայց ամէն դէպքում մինչեւ նախագահի հետ զրոյցը կասկածներ ունէի»,- յայտարարել է Պելեն: