Դենիլսոնի կարծիքով, Ֆաբրեգասը կը մնայ «Արսենալում»
27-07-2011 13:49:47 | | Սպորտ
Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի կիսապաշտպան Դենիլսոնի կարծիքով, թիմի աւագ եւ առաջատար Սեսկ Ֆաբրեգասը չի հեռանայ թիմից եւ կը շարունակի ելոյթները «կանիոնների» կազմում:
«Կարծում եմ Ֆաբրեգասը ամէն դէպքում կը մնայ Լոնդոնում: «Արսենալի» երկրպագուները, խաղացողները եւ ակումբի աշխատողները նրան շատ են սիրում: Բոլորիս համար շատ կարեւոր է, որ Սեսկը մնա մեզ հետ», - յայտարարել է Դենիլսոնը, ով նոր մրցաշրջանում վարձավճարով հանդէս կը գայ բրազիլական «Սան-պաուլոում»:
Յիշեցնենք, որ Սեսկով շարունակում է ակտիւօրէն հետաքրքրուել կատալոնական «Բարսելոնան»: