Սռնայ. «Լիոնի» դարպասին 11 մ հարուածը արդարացի էր նշանակուած»
28-07-2011 14:07:21 | | Սպորտ
Դոնեցկի «Շախտեօրի» աւագ, խորուաթ Դարիոյ Սռնան յուլիս 27-ին ֆրանսիական «Լիոնի» հետ հանդիպումից յետոյ յայտարարել է, որ ֆրանսիական ակումբի դարպասին 11 մ տուգանայինի նշանակումը արդարացի էր: Տեղեկացնենք, որ խաղն աւարտուել է 1-1 հաշուով եւ երկու գոլերն են խփուել են 11 մ հարուածներով:
«Չեմ հասկանում, թէ ինչու՞ էին ֆրանսիացիները վիճում մրցավարի հետ այն բանից յետոյ, երբ ինձ գցեցին տուգանային հրապարակում: Այնտեղ ակնյայտ խախտում կար»,- յայտարարել է Սռնան «Championat»-ին տուած հարցազրոյցում:
Միաժամանակ նա նշել է, որ «Շախտեօրի» դարպասին 11 մ հարուածը կարող էր եւ չնշանակուել։ «Մինչեւ մրցակցին վայր գցելը ես հասցրի դիպչել գնդակին, սակայն մրցավարը դա չնկատեց:
Բայց հանդիպման տեսագրութիւնը դիտելուց յետոյ հնարաւոր է փոխեմ կարծիքս»,- յայտարարել է Սռնան: