Բրազիլիայի ազգային առաջնութեան 12-րդ տուրում «Ֆլամենգոյի» հետ հանդիպումից յետոյ «Սանթոս» ֆուտբոլային ակումբի յարձակուող Նեյմարը գովասանքով է արտայայտուել իր մրցանկից Ռոնալդինեօյի հասցէին:
Նշենք, որ այդ խաղում Նեյմարը դարձել է դուբլի, իսկ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինեօն հեթ-տրիկի հեղինակ:
«Մեր ամբողջ թիմը անդադար հետեւում եւ վազում էր նրա յետեւից, սակայն նոյնիսկ այդ պայմաններում նա գործելու ազատ գօտիներ էր կարողանում գտնել: Ռոնալդինեօյին չէզոքացնել խաղադաշտում շատ դժուար է, եթէ ոչ անհնարին: Նա իսկական հանճար է»,- յայտարարել է Նեյմարը: