Սերգեյ Մնդոյանցը նշանակուելու է Ռուսաստանի մշակոյթի փոխնախարար անշարժ գոյքի գծով
29-07-2011 12:20:15 | Ռուսաստան | Մշակոյթ
Ռուսաստանի մշակոյթի նոր փոխնախարար է նշանակուելու ԱՖԿ Սիստեմա-ի գործադիր տնօրէն Սերգեյ Մնդոյանցը: Ինչպէս տեղեկացնում է kommersant.ru-ն, նա զբաղուելու է Ռոսօխրանկուլտուրայի գործառոյթների մէջ մտնող գործունէութեամբ եւ նախարարութեան միջազգային կապերով:
49-ամեայ Սերգեյ Մնդոյանցը յայտնի ճարտարապետ Աշոտ Մնդոյանցի որդին է: Նա 1982ին աւարտել է Մոսկուայի պետական համալսարանի փիլիսոփայութեան ֆակուլտետը: