Աշխարհի երիտասարդական առաջնութիւնում հայ ըմբիշներն արդէն երկու ոսկէ եւ մէկ բրոնզէ մեդալներ են նուաճել
29-07-2011 13:24:19 | | Սպորտ
Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական առաջնութիւնը: Ի ուրախութիւն հայ մարզասէրների, յունահռոմէական ոճում հանդէս եկող հայազգի ըմբիշներն իրենց գերազանց են դրսեւորել եւ արդէն նուաճել են երկու ոսկէ եւ մէկ բրոնզէ մեդալներ:
Իրենց մրցելոյթներով առաւել աչքի ընկան 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկեանը եւ 55 կգ քաշային Նարեկ Խաչատրեանը, ովքեր տանելով հինգական յաղթանակ իրենց քաշային կարգերում նուաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ 50 կգ քաշային Ռուդիկ Մկրտչեանը նուաճեց բրոնզէ մեդալ:
Յաւելենք, որ յուլիսի 29-ից պայքարի մէջ կը մտնեն ազատ ոճայինները: Հայաստանը այստեղ նոյնպէս ներկայացուցիչներ, որոնց հետ մեծ յոյսեր է կապում: