Մադրիդի «Ռէալի» ղեկավարութիւնը, ակումբի նախագահ Ֆլօրենտինոյ Պերեսի գլխաւորութեամբ, ֆուտբոլի դպրոց է բացել Չինաստանում:
Յիշեցնենք, որ «սերուցքայինները» նախամրցաշրջանային մարզահաւաքի վերջին փուլը անցկացնելու են հէնց այս երկրում: Ֆլօրենտինոյ Պերեսը, խօսելով նոր հիմնադրուած դպրոցի մասին, նշել է. «Մադրիդի «Ռէալը» միշտ էլ մեծ թուով աջակիցնէր է ունեցել Չինաստանում: Այդ է պատճառը, որ մենք այստեղ զգում ենք ինչպէս տանը: Յուսով եմ, այս մրցաշրջանում թիմը աւելի լաւ հանդէս կը գայ եւ մեզ աւելի շատ ուրախանալու պատճառներ կը տայ»:
Նշենք, որ այս դպրոցը կ'ունենայ շուրջ 600 սաներ: