IFC-ի ռեկորդային վարկաւորումը նպաստում է Հայաստանի ձեռնարկութիւնների ֆինանսաւորման հասանելիութեանը


IFC-ի ռեկորդային վարկաւորումը նպաստում է Հայաստանի ձեռնարկութիւնների ֆինանսաւորման հասանելիութեանը

  • 02-08-2011 14:05:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կ'որպորացիան (IFC) ըստ ֆինանսական տարուայ աւարտի տուեալների` յունիսի 30, 2011թ.-ի, Հայաստանին տրամադրել է մօտ 70 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսաւորում: Վերջինս IFC-ի կողմից երբեւէ արձանագրուած ամենալայնածաւալ աջակցութիւնն է Հայաստանին: IFC-ն իրականացրել է ներդրումներ 11 ծրագրերում, որոնք ուղղուած են վերականգնելու եւ ընդլայնելու ձեռնարկութիւններին հասանելի ֆինանսաւորումը: Հայաստանում IFC-ի ներդրումային պորտֆելը կազմում է մօտ 102 մլն ԱՄՆ դոլար վարկաւորում եւ կապիտալ ներդրումներ` ֆինանսական շուկաներում, արտադրութեան եւ հանքարդիւնաբերութեան ոլորտներում: Վերջին ֆինանսական տարուայ ընթացքում IFC-ն զգալիօրէն աւելացրել է փոքր եւ միջին ձեռնարկութիւնների վարկաւորումը` տրամադրելով բանկերին վարկային գծեր, այդ թւում ագրոբիզնեսի ոլորտում գործող ձեռնարկութիւններին: «Նախորդ ֆինանսական տարում իրականացուած IFC-ի ռեկորդային ներդրումային ծաւալից յետոյ, մենք գրեթէ կրկնապատկել ենք մեր ծրագրերի ծաւալը 2011 ֆինանսական տարում` ստեղծելով զարգացման հնարաւորութիւններ մասնաւոր հատուածի տարբեր ոլորտներում։ Մենք մշտապէս փնտրում ենք նոր ներդրումային հնարաւորութիւններ ֆինանսական եւ իրական հատուածում, եւ ակնկալում տրամադրել նպատակային խորհրդատուութիւն` նպաստելու Հայաստանում տնտեսական աճին եւ զբաղուածութեան բարձրացմանը»,- ասել է IFC-ի Կովկասեան տարածաշրջանի ղեկավար` Թոմաս Լիւբեքը: «: Հայաստանում IFC-ի հիմնական արդիւնքները 2011 ֆինանսական տարուայ ընթացքում. - IFC-ն ընդլայնել է իր համաշխարհային առեւտրի ֆինանսաւորման ծրագիրը, որը հայկական բանկերին եւ դրանց յաճախորդներին, յատկապէս, փոքր ու միջին ձեռնարկութիւններին, տրամադրում է աւելի բարենպաստ պայմաններով ներմուծման եւ արտահանման գործարքների ֆինանսաւորման հնարաւորութիւններ; - IFC-ն ներկայացրել է նորարարական պրոդուկտ` տոկոսադրոյքի եւ արժութային սուոպներ, ինչը թոյլ կը տայ տեղական բանկերին արդիւնաւէտ կառավարել արժոյթային եւ տոկոսադրոյքի ռիսկերը` բարելաւելով բանկերի շահութաբերութիւնը եւ մրցունակութիւնը; - IFC-ն շարունակել է ամրապնդել ռիսկերի կառավարման փորձը տեղական բանկերում նպատակային խորհրդատուութեան եւ ուսուցման միջոցով; - IFC-ն տրամադրել է խորհրդատուութիւն պետական կառոյցներին ներդրումային միջավայրի բարեփոխումների իրականացման եւ նախագծման ոլորտում` օգնելով նուազեցնել գործարարների վարչական բեռը, խնայելով իրենց ժամանակը եւ ռեսուրսները; - IFC-ն աջակցում է կայուն էներգետիկայի ֆինանսաւորմանը` նպատակային խորհրդատուութիւն տրամադրելով բանկերին վերականգնուող էներգետիկայի ֆինանսաւորման ոլորտում, եւ օգնել է փոքր Հէկ-երին համապատասխանել միջազգային չափանիշներին եւ բարելաւել իրենց արդիւնաւէտութիւնը: IFC-ի ռազմավարութիւնը Հայաստանում կազմում է երկրում Համաշխարհային բանկի խմբի համատեղ գործընկերութեան ռազմավարութեան իրականացման մի մասը եւ համապատասխանում է Եւրոպայում եւ Կենտրոնական Ասիայում IFC-ի տարածաշրջանային առաջնահերթութիւններին, որոնք ներառում են աւելի շատ օժանդակութեան ցուցաբերում տարածաշրջանի աղքատ եւ խոցելի խաւերին, աշխատատեղերի ստեղծում, ենթակառուցուածքների առաւել մատչելիութեան բարձրացում, աջակցութիւն գիւղատնտեսական զարգացմանը, եւ պայքար կլիմայի փոփոխութեան դէմ: Հայաստանը դարձել է IFC-ի անդամ 1995 թուականին: Առ այսօր 147 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 28 ծրագրերի շրջանակներում` աջակցելով ֆինանսական շուկաների, արտադրութեան եւ հանքարդիւնաբերութեան ոլորտներում: IFC-ի խորհրդատուական ծառայութիւններն իրականացւում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղուած են ֆինանսական հատուածին, կայուն էներգետիկայի եւ ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը: IFC-ի մասին Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացող երկրներում համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատութիւնն է, որի ուշադրութիւնն ուղղուած է մասնաւոր հատուածին: Մենք մարդկանց համար ստեղծում ենք աղքատութիւնից խուսափելու եւ իրենց կենսամակարդակը բարելաւելու հնարաւորութիւններ: Մենք այդ անում ենք տրամադրելով ֆինանսաւորում` աջակցելով գործարարներին աւելի ու աւելի շատ մարդկանց աշխատանքով ապահովելու եւ հիմնական ծառայութիւններ մատուցելու գործում, համախմբելով կապիտալն այլ աղբիւրներից եւ տրամադրելով խորհրդատուական ծառայութիւններ` ապահովելու կայուն զարգացում: Համաշխարհային տնտեսութեան համար անկայուն ժամանակներում մեր նոր ներդրումները 2011թ.-ի ֆինանսական տարում հասել են ռեկորդային 19 միլիարդ ԱՄՆ դոլարի:
  -   Տնտեսութիւն