Աւտովթար. Կան տուժածներ<br />


Աւտովթար. Կան տուժածներ

  • 04-08-2011 13:20:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 4-ին ժամը 01.11-ին ահազանգ է ստացուել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Փափազեան փողոցի խաչմէրուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Աւտոմեքենայից առկայ է եղել վառելիքի արտահոսք: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Պարզուել է, որ բախուել են «Զանդու» մակնիշի 4191 Տ պետհամարանիշով թիւ 36 երթուղային աւտոբուսը (վարորդ Արսէն Մելքոնեան) եւ «Պորշէ Կայէն» մակնիշի 55օտ515 պետհամարանիշով աւտոմեքենան, որի հետեւանքով «Պորշէ Կայէն» մակնիշի աւտոմեքենայի վարորդ 1993թ. ծնուած Մարտիկ Աւետիսեանը եւ աւտոբուսի ուղեւորներ 1959թ. ծնուած Նելեայ Արշակեանը, 1977թ. ծնուած Լիլիանա Խաչատրեանը, 1979թ. ծնուած Աննա Մկրտչեանը եւ 1987թ. ծնուած Վահան Կարապետեանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ եւ մինչ հրշէջ-փրկարարների ժամանելը տեղափոխուել Երեւանի «Արմէնիայ» բժշկական կենտրոն: Հրշէջ-փրկարարների կողմից իրականացուել են ճանապարհից վառելիքի հեռացման աշխատանքներ: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատուել է բաւարար:
  -   Մամլո հաղորդագրություն