Հայկազուն Ալվրցեան. «Սա բացառիկ մի ուխտագնացութիւն էր գործնական նպատակով»


Հայկազուն Ալվրցեան. «Սա բացառիկ մի ուխտագնացութիւն էր գործնական նպատակով»

  • 08-08-2011 13:14:23   | Հայաստան  |  Մշակոյթ

Ամէն տարի Թուրքիայի Դերսիմ նահանգում կազմակերպուող «Մնձուրի բնութեան եւ մշակոյթի» փառատօնն այս անգամ անցկացուեց յուլիսի 27-31-ին նահանգի տարբեր գաւառներում: Դերսիմահայերի սոցիալական փոխօգնութեան կազմակերպութեան առաջարկով եւ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն գիտահետազօտական հիմնադիրամի» նախաձեռնութեամբ փառատօնին մասնակցեց նաեւ Մգրոյ Սարգսեանի անուան «Մարաթուկ» պարի-երգի ազգագրական համոյթը (գեղ. ղեկավար` Երուանդ Թորոսեան, տնօրէն` Յասմիկ Բաղդասարեան, պարուսոյց` ՀՀ վաստակաւոր արտիստ Արտաշէս Կարապետեան): Ներկայացնելով օգոստոսի 8-ի ասուլիսում փառատօնից ստացած տպաւորութիւնները, «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն»-ի տնօրէն Հայկազուն Ալվրցեանն ասաէ. «Սա բացառիկ մի ուխտագնացութիւն էր գործնական նպատակով եւ մեր երգն, ու երաժշտութիւնը տարաւ այնտեղ, ուր այդ ամէնին ծանօթ չեն: Սա բաւականին արտառոց մի փաստ է»: Նա նաեւ նշեց, որ այս փառատօնը պէտք է յատկապէս նրանց համար, ովքեր Ցեղասպանութիւնից յետոյ պարտադրանքով կրօնափոխ են եղել եւ ապրում են Արեւմտեան Հայաստանում: Նման փառատօները, ըստ Հ.Ալվրցեանի, լաւ առիթ է ազգային ինքնութեան պահպանման եւ հայկական երգն ու երաժշտութիւնը ներկայացնելու համար: «Մէկ-երկու պարը կարող է անել աւելին, քան երկար տարիների քարոզչութիւնը»,- յայտարարեց Հ.Ալվրսցեանը Հ.Ալվրցյանը ասաց, որ իրենց հետ, «Մարաթուկ» համույթի անդամներից եւ կենտրոնի աշխատակիցներից բացի, փառատոնին ներկա էին նաեւ Հայաստանից ժամանած մտավորականներ եւ բժիշկներ: «Այնտեղ մեզ միացավ նաեւ պոլսահայերի մի մեծ խումբ` «Ակօս» շաբաթաթերթի աշխատակիցների գլխավորությամբ, որոնք նույնպես լուսաբանում էին համերգաշարը»,- ասաց նա, հավելելով, որ «Մարաթուկի» ելույթներին արձագանք է եղել թուրքական մամուլում: «Մնձուրի բնության եւ մշակույթի» փառատոնի փակումը կատարվեց «Մարաթուկի» ելույթով: Փառատոնի ավարտից հետո պատվիրակությունն այցելեց Դիարբեքիր (Տիգրանակերտ), Մուշ, Կարս, Վան եւ Անի:
  -   Մշակոյթ