Օգոստոսի 6-7- ը գրանցուած հրդեհների ամփոփագիր


Օգոստոսի 6-7- ը գրանցուած հրդեհների ամփոփագիր

  • 08-08-2011 14:36:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 6-ին` ժամը 16.38-ին ահազանգ է ստացուել, որ Կ'ոտայքի մարզի Արզական գիւղի Շինարարների փողոցի 3-րդ նրբանցքում այրւում է տուն: Դէպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 17.12-ին, մարուել` 17.20-ին: Այրուել է Ս.Գրիգորեանին պատկանող անասնագոմի տանիքը` 70 քմ. մակերեսով եւ յարակից 150 քմ. խոտածածկ տարածք: Նոյն օրը ժամը 17.38-ին տեղեկատուութիւն է ստացուել, որ այրւում է Լոռու մարզի Ձորագէտ գետի վրայ կառուցուած կամուրջը: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 17.46-ին, մարուել` 18.15-ին: Այրուել է փայտեայ կամրջի յենասիւնը: Նոյն օրը ժամը 18.26-ին հրդեհ է բռնկուել Երեւանի Գայի պողոտայ թիւ 16 հասցէում` «Սթար» սուպերմարկետի 2-րդ յարկում գտնուող «Սիթի ֆուդ» Սպը-ի խոհանոցում: Դէպքի վայր են մեկնել Երեւանի չորս մարտական հաշ-վարկ եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիւ խումբը։ Հրդեհը մարուել է տեղի ուժերով: Այրուել է օդափոխման համակարգի պլաստմասէ խողովակը` 0,5 գմ եւ գազօջախի վրայ կերակուր: Նոյն օրը ժամը 21.05-ին ահազանգ է ստացուել, որ Արարատի մարզի Մասիս-էջմիածին աւտոճանապարհի 2-րդ կմ-ում` «Էսկավելի» գազալցակայանում այրւում է աւտոմեքենայ: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 21.29-ին, մարուել` 21.33-ին: Տեղում պարզուել է, որ գազալիցքաւորման ժամանակ բռնկուել է Վ.Կոստանեանին պատկանող «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի 29 ԼՍ 584 պետհամարանիշով աւտոմեքենան, որի հետեւանքով այրուել են շարժիչը, վարորդի խցիկը եւ առջեւի անուադողերը: Օգոստոսի 7-ին ժամը 18.53-ին հրդեհ է բռնկուել Արմավիրի մարզի Վաղարշապատ-մարգարայ աւտոճանապարհի 4-րդ կմ -ի յարակից հողամասում գտնուող վագոն-տնակում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 19.10-ին, մարուել` 19.52-ին: Ամբողջութեամբ այրուել է Հ. Ասլանեանին պատկանող 12 քմ. մակերեսով վագոն-տնակը: Նոյն օրը ժամը 21.32-ին հրդեհ է բռնկուել Երեւանի Դավիթ-բէկի փողոցում գտնուող թիւ 1357 էլ. ենթակայանում: Դէպքի վայր է մեկնել երկու մարտական հաշուարկ Հրդեհը մեկուսացուել է ժամը 22.05-ին, մարուել` 22.29-ին: Խ. Մարտիկեանին պատկանող փայտամշակման արտադրամասում այրուել են հաստոցնէր, 50 քմ. մակերեսով փայտեայ իրեր եւ 100 քմ. մակերեսով տանիքը:
  -   Մամլո հաղորդագրություն