Պատանիների ձիւդոյի աշխարհի առաջնութիւնում հայաստանցի Արսէն Ղազարեանը գրաւեց 3-րդ մրցանակային տեղը
12-08-2011 23:44:23 | | Սպորտ
Կիեւում ընթացող Պատանիների ձիւդոյի աշխարհի առաջնութեան երկրորդ օրը բարեյաջող էր Հայաստանի ձիւդոյի հաւաքականի համար: Վանաձորցի Արսէն Ղազարեանը, անցկացնելով վեց գօտեմարտ, որից հինգը յաղթելով բացարձակ միաւորներով, վստահօրէն գրաւեց 3-րդ մրցանակային տեղը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեց Հայաստանի ձիւդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դաւիթ Խիթարեանը:
Մրցումների առաջին օրը առաւել յաջող հանդէս եկաւ 55կգ քաշային Լեւոն Աւետիկեանը, ով երկու անընդմէջ յաղթանակից յետոյ պարտութիւն կրեց Ճապոնիան ներկայացնող Հիրանաբէ Տաշիհուրոից եւ դուրս մնաց յետագայ պայքարից:
Վաղը հանդէս կը գայ 73 կգ քաշային Լեւոն Կարապետեանը: