Երեւանում «Իրանահայութեան շաբաթ»-ւայ ձեռնարկները կը մեկնարկւեն «Ալիք»-ի 80 -ամեակին նւիրւած հանդիսութեամբ


Երեւանում «Իրանահայութեան շաբաթ»-ւայ ձեռնարկները կը մեկնարկւեն «Ալիք»-ի 80 -ամեակին նւիրւած հանդիսութեամբ

  • 18-08-2011 14:50:55   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 17 օգոստոսի Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ՝ ս. թ. օգոստոսի վերջին, կայանալու է «Իրանահայութեան շաբաթ»-ւայ բնաբանով հանդիսութիւնների շարան, որով հայաստանեան լսարանին ու հասարակայնութեանը կը մատուցւեն իրանահայ հինաւուրց գաղթօջախի հասարակական ու հոգեւոր-մշակութային կեանքից պատառիկներ: Նոյն ծիրում Սփիւռքի նախարարութիւնը, համադրաբար «Ալիք»-ի 80-ամեակի գործադիր յանձնախմբի հետ, ս. թ. օգոստ. 23-ին նախաձեռնել է պատշաճօրէն նշանաւորել իրանահայութեան երկարամեայ օրաթերթի՝ «Ալիք»-ի յոբելեանական հանդիսութիւնը, որը, ինչ խօսք՝ 80-ամեակի զանազան ձեռնարկների շրջագծում, կրելու է բացառիկ խորհուրդ ու արժէք: Նշենք, որ 2011 թւականի ապրիլի 8-ին եւս «Ասպարէզ» օրաթերթի խմբագրութեան, Հայ մարմնակրթական ընդհ. միութեան Գլենդէլի «Արարատ» մասնաճիւղի վարչութեան համատեղ ջանքերով եւ Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի Հանրային կապի յանձնախմբի համագործակցութեամբ Գլենդէլում կայացել էր «Ալիք»-ի 80-ամեակին նւիրւած հանդիսութիւն:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը