«Մեծահասակների կրթութեան շաբաթ Հայաստանում - 2011» խորագրով միջոցառումների շարք Երեւանում, Իջեւանում, Գիւմրիում


«Մեծահասակների կրթութեան շաբաթ Հայաստանում - 2011» խորագրով միջոցառումների շարք Երեւանում, Իջեւանում, Գիւմրիում

  • 23-08-2011 15:32:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 16-23-ը կը կայանայ «Մեծահասակների կրթութեան շաբաթ Հայաստանում - 2011» խորագրով միջոցառումների շարք Երեւանում, Իջեւանում, Գիւմրիում:Կազմակերպիչներն են «Մեծահասակների կրթութիւն եւ ուսումնառութիւն ողջ կեանքի ընթացքում» (Մկեւուոկը) հասարակական կազմակերպութիւնը եւ dvv international կազմակերպութեան մասնաճիւղը Հայաստանում: «Շաբաթուայ» համակազմակերպիչների թւում են ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը, British Counsil եւ մի շարք այլ կազմակերպութիւններ: Միջոցառումների հիմնական նպատակն է հասարակութեան լայն շերտերին իրազեկել ու տարածել ցկեանս կրթութեան, այդ թւում մեծահասակների կրթութեան առկայ վիճակի, հիմնախնդիրների ու զարգացման միտումների մասին: Շաբաթուայ միջոցառումներին անմիջականօրէն կարող են մասնակցել բոլոր այն ֆիզիկական եւ իրաւաբանական անձինք, ովքեր իրականացնում են` վերապատրաստման դասընթացնէր, վերաորակաւորման դասընթացնէր, որակաւորման բարձրացման դասընթացնէր, նախապատրաստական դասընթացնէր, մասնագիտական ուսուցում, վարպետային ուսուցում, արհեստների ուսուցում, ոչ ֆորմալ կրթութեան այլ դասընթացնէր կամ ուսուցում: Շաբաթը կը մեկնարկի հոկտեմբերի 16-ին «Մեծահասակների կրթութիւն եւ ցկեանս ուսումնառութիւն» ցուցահանդէսով BALL ROOM ( BEST WESTERN CONGRESS HOTEL) սրահում, որի մասնակիցները կարող են անվճար տրամադրուած տարածքում ցուցադրել իրենց կամ իրենց կազմակերպութիւնների գործունէութեան մասին տեղեկատուութիւնն ու համապատասխան նիւթերը, իրականացնել ցուցադրական վարպետաց դասեր: Ցուցահանդէսին զուգահեռ PICASSO (BEST WESTERN CONGRESS HOTEL) սրահում տեղի կ'ունենան մի շարք ելոյթներ եւ քննարկումներ, ինչպէս նաեւ «Մեծահասակների կրթութիւն եւ ուսումնառութիւն ողջ կեանքի ընթացքում» (Մկեւուոկը) հասարակական կազմակերպութեան գործունէութեան մասին պատմող ֆիլմի դիտում: Մէկօրեայ ցուցահանդէսի աւարտին բոլոր մասնակիցները կը ստանան մասնակցութեան հաւաստագրեր, իսկ լաւագոյն ճանաչուածները կը ստանան յատուկ մրցանակներ հետեւեալ երեք անուանակարգերում` իր գործունէութիւնը լաւագոյնս ներկայացնող անհատը կամ կազմակերպութիւնը, լաւագոյն վարպետաց դասը, լաւագոյն ցուցադրութիւնը: Ցուցահանդէսին մասնակցելու համար թեկնածուները պէտք է ներկայացնեն յայտ info@mku.am; arcu01@yahoo.com էլեկտրօնային հասցէներով` ուղարկելով հակիրճ ու ամփոփ տեղեկատուութիւն իրենց կամ իրենց կազմակերպութեան մասին: Յայտերն ընդունւում են 2011 թուականի օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը: Ցուցահանդէսի մասնակցները կ'ընտրուեն թեկնածուների կողմից ուղարկուած յայտերի հիման վրայ` միջոցառման կազմակերպիչների` «Մեծահասակների կրթութիւն եւ ուսումնառութիւն ողջ կեանքի ընթացքում» հասարակական կազմակերպութեան յանձնաժողովի երաշխաւորութեամբ: Ընտրուած մասնակիցների ցուցակը պաշտօնապէս կը հրապարակուի մինչեւ սեպտեմբերի 20-ը` «Մեծահասակների կրթութիւն եւ ուսումնառութիւն ողջ կեանքի ընթացքում» հասարակական կազմակերպութեան կայքէջում` URL: www.mku.am:
  -   Մամլո հաղորդագրություն