Հայաստանի Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէն 2008թ.-ին<br /> իրականացրել է 170670 պետական գրանցումներ<br />


Հայաստանի Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէն 2008թ.-ին
իրականացրել է 170670 պետական գրանցումներ

  • 30-01-2009 18:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեանն անընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէն 2008թ.-ին իրականացրել է 170 670 պետական գրանցումներ, այդ թւում 159 367-ը` անշարժ գոյքի նկատմամբ իրաւունքների եւ սահմանափակումների, իսկ 11 303-ը` շարժական գոյքի գրաւի եւ լիզինգի պայմանագրերից ծագող վարձակալութեան իրաւունքի: Պետգրանցումների մերժումների թիւը, ըստ կոմիտէի յունվարի 30-ին ներկայացրած տարեկան հաշուետւութեան, կազմել է 45101: Կոմիտէի նախագահ Մանուկ Վարդանեանը նախորդ տարուայ բացթողումներից է համարում աւտոմատացման համակարգի ոչ լիարժէք օգտագործումը: Ըստ նրա, թէեւ առանձին գործառոյթներ` մասնաւորապէս շէնքերի, շինութիւնների կադաստրային գնահատման համակարգը, ավտոմացվել են, սակայն աշխատանքները ոչ լիարժէք են: Ըստ Մ.Վարդանեանի, բացթողում նաեւ քաղաքային բնակավայրերում հասցէաւորման խնդիրը: Նրա խօսքերով, գիւղական համայնքներն արդէն հասցեավորվել են, սակայն քաղաքային բնակավայրերում մէկ անշարժ գոյքը կարող է ունենալ 2-3 տարբեր հասցեներ, ինչն էլ խնդիրներ է առաջացնում: Պետական եկամուտների կոմիտէի պետի տեղակալ Արմէն Ալավերդեանը Կադաստրի կոմիտէի պետին համագործակցութեան առաջարկութիւն արեց` անշարժ գոյքի օտարման մասին տեղեկութիւնների փոխանակման նպատակով: «Այսօր վարձակալված տարածքները դուրս են մնացել հարկումից, իսկ դրանք հարկման դաշտ բերելու համար անհրաժեշտ է տեղեկութիւնների փոխանակում»,- նշեց Ա.Ալավերդեանը:
  -   Տնտեսութիւն