Մադագասկարում աւելի քան 30 մարդ է զոհուել հանրահաւաքի<br /> ժամանակ<br />


Մադագասկարում աւելի քան 30 մարդ է զոհուել հանրահաւաքի
ժամանակ

  • 28-01-2009 16:47:00   |   |  Միջազգային
ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուում նախագահի բռնապետութեան դէմ ցույցերը վերաճել են զանգվածային ջարդերի ու թալանի, զոհուել է 34 մարդ, հաղորդում է «Ռոյթերը»: Երկրի նախագահ Մարկ Ռավալումանանանան կարգադրել է զորք մտցնել մայրաքաղաք անկարգութիւնների կանխարգելման նպատակով: Ընդդիմութեան կողմնակիցները, որ գլխաւորում է մայրաքաղաքի քաղաքապետ Էնդրյու Ռաջոյելինան, երկուշաբթի հաւաքուել էին քաղաքի կենտրոնական հրապարակում հանրահաւաքի, որը երեքշաբթի վերածուել է ջարդերի: Ամբոխը ջարդուփշուր է արել խանութներ, հրկիզել հեռուստատեսութեան եւ ռադիոյի շէնքը: Ոստիկանութեան հետ ընդհարումների ընթացքում նախօրէին զոհուել է ցուցարարներից մէկը եւ մի ոստիկան, աւելի ուշ յայտնի է դարձել 34 զոհերի մասին, ներառեալ հրդեհների ժամանակ 25 այրվածները:
  -   Միջազգային