Գրադարանների վերանորոգման համալիր ծրագրի շրջանակներում<br /> Հայաստանում կվերանորոգուեն եւս 13 գրադարաններ<br />


Գրադարանների վերանորոգման համալիր ծրագրի շրջանակներում
Հայաստանում կվերանորոգուեն եւս 13 գրադարաններ

  • 12-01-2009 16:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գրադարանների վերանորոգման համալիր ծրագրի շրջանակներում 2008թ.-ին Հայաստանում վերանորոգուել են 4 գրադարաններ` Հայաստանի ազգային, «Խնկո-Ապոր» անուան մանկական, Սիւնիքի եւ Լոռու մարզային գրադարանները: Ինչպէս յունվարի 12-ի ասուլիսում նշեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը, ծրագիրը կգործի մինչեւ 2011թ.-ը` ներառելով եւս 13 գրադարաններ: Նախարարը յայտնեց, որ Հայաստանի ազգային գրադարանում արդէն գործում է «Արեւ» ինքնուսուցող համակարգը` կոյր եւ թոյլ տեսողությամբ անձանց համար: Գրադարանում գործում է նաեւ գիտական թեզերի էլեկտրոնային շտեմարանը: Հ.Պողոսեանի խօսքերով, ամփոփուել է «Հայաստանեան գրադարանների միացեալ աւտոմատացուած ցանց» ծրագրով հայատառ գրականութեան տուեալների մուտքագրումը: Նշուեց նաեւ, որ պետպատուէրի շրջանակներում անցած տարի հրատարակուել են 100 անուն հանրագիտարանային, գիտահանրամատչելի, յոբելեանական, թարգմանական, գեղարուեստական, մանկական, երաժշտական գրականութիւն, որոնց օրինակներով համալրուել են մի շարք գրադարաններ ու գրապահոցներ: Ըստ Հ.Պողոսեանի, 2008թ.-ին «Պետական աջակցութիւն ոչ պետական մամուլի հրատարակմանը» ծրագրով աջակցութիւն է ցուցաբերվել ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակւող 10 անուն գրական-մշակոյթային, 35 անուն գիտական եւ 27 անուն մարզային մամուլի խմբագրութիւններին: Նա յայտնեց, որ հայ գիրքն անցած տարի պատշաճ տաղաւարներով ներկայացուել է Մոսկուայի, Ֆրանկֆուրտի, Թեհրանի, Մինսկի, Աշխաբադի, Սալոնիկի, Թբիլիսիի եւ Ստամբուլի միջազգային ցուցահանդեսներում եւ տոնավաճառներում:
  -   Մշակոյթ