ՀԲ-ն հաստատել է Հայաստանի համար 60 մլն դոլարով առաջին<br /> Զարգացման քաղաքականութեան գործառնութիւնը<br />


ՀԲ-ն հաստատել է Հայաստանի համար 60 մլն դոլարով առաջին
Զարգացման քաղաքականութեան գործառնութիւնը

  • 03-12-2008 16:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի գործադիր տնօրէնների խորհուրդը յուլիսի 2-ին հաստատել է Հայաստանի համար 60 մլն դոլարով առաջին Զարգացման քաղաքականութեան գործառնութիւնը (ԶՔԳ): Հայաստանին վարկը կտրամադրուի 20 տարի ժամկէտով, որից առաջին 10 տարին` արտօնեալ պայմաններով: Ինչպէս յուլիսի 3-ի ասուլիսում յայտնեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանեան գրասենեակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջարկուող գործառնութիւնը սատարում է Հայաստանի երկու ռազմավարական նպատակներին` ներկայ ցնցումների նկատմամբ խոցելիութեան մեղմմանը եւ մրցունակութեան բարելաւմանը, ինչը հետճգնաժամային վերականագնման ու միջնաժամկէտ աճի առանցքային նախապայմաններից է: Ըստ նրա, ԶՔԳ-ի նպատակն է Հայաստանին օգնել խոցելիութեան մեղմման հարցում` օժանդակելով այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են սոցիալական ապահովութեան ցանցերի ծրագրերի համար ֆինանսաւորման աւելացում, այդ թւում` ընտանեկան նպաստներ, կենսաթօշակներ, ընտանեկան նպաստների ծրագրի վերանայում: Բացի դրանից, ԶՔԳ-ն կնպաստի առողջապահութեան ոլորտում անապահով եւ խոցելի խաւի համար ընտրուած առաջնահերթ ծրագրերի համար ֆինանսաւորման վերականգնմանը` ծառայութիւնների մատուցման ուղղութեամբ բարեփոխումների խորացմամբ, մասնագիտական եւ նախադպրոցական կրթութեան բարելաւմանը, ինչպէս նաեւ էներգետիկայի ու բնական պաշարների կայուն օգտագործման ամրապնդմանը` շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան աւելի արդիւնաւէտ գնահատման միջոցով: Ա.Վարուդակիսի խօսքերով, գործառնութիւնը կօժանդակի նաեւ բանկային համակարգի վերահսկողութեան ուժեղացմանը եւ իրացուելիութեան ապահովմանը, ձեռնարկութիւնների գրանցման ծախսերի նուազմանը, պետական եկամուտների կոմիտէի առաջնահերթ բարեփոխումների համար միջոցառումների ծրագրի ընդունմանը:
  -   Տնտեսութիւն