Փիրուզ Սարգսեանը նշանակուել է ֆինանսական համակարգի հաշտարար<br /> (օմբուդսմեն)<br />


Փիրուզ Սարգսեանը նշանակուել է ֆինանսական համակարգի հաշտարար
(օմբուդսմեն)

  • 23-12-2008 19:04:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 22-ին անցկացուել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենեակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Հոգաբարձուների նորընտիր խորհրդին ողջունել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը: Ըստ ՀՀ ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, նիստում «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենեակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրուել Գրիգոր Ղոնջեյանը (ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ): Հոգաբարձուների միաձայն որոշմամբ Ֆինանսական համակարգի հաշտարար (օմբուդսմեն) է նշանակուել Փիրուզ Սարգսեանը, ով իր պարտականութիւնների կատարմանը կանցնի օրէնքով սահմանուած ժամկէտում` 2009թ.-ի յունվարի 24-ից: Փ.Սարգսեանը 1995թ.-ից մինչ օրս աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի Իրաւաբանական վարչութիւնում` զբաղեցնելով մասնագետից մինչեւ Իրաւաբանական վարչութեան պետի եւ ՀՀ ԿԲ-ի նախագահի գլխաւոր իրաւական խորհրդականի պաշտօններ: Փ.Սարգսեանը դասավանդում է բաձրագույն ուսումնական հաստատութիւններում:
  -   Տնտեսութիւն