Հայաստանի գեղասահորդները սկսել են նախապատրաստուել նոր<br /> մրցաշրջանին<br />


Հայաստանի գեղասահորդները սկսել են նախապատրաստուել նոր
մրցաշրջանին

  • 08-12-2008 15:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շենգաւիթ համայնքի գեղասահքի մարզադպրոցի սահադաշտը ներկայումս չի գործում, եւ պարապուրդի չմատնվելու համար Հայաստանի հաւաքականը մարզումները շարունակում է Կարեն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրի սահադաշտում: Այս մասին «ՆՏ»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց Գեղասահքի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամուէլ Խաչատրեանը: Նա նշեց, որ երեւանեան մարզախմբում մարզիչ Արմէն Ասոյեանի ղեկավարութեամբ պարապում են հենասահորդներ Գեղամ Վարդանեանը եւ Անի Վարդանեանը: Իսկ Սարգիս եւ Սլավա Հայրապետյանները եւ Արմինէ Ստամբոլցեանը մարզիչ Սամուէլ Հայրապետեանի հետ երկարատեւ հաւաքի են մասնակցում Մոսկուայում: «Ուզում ենք նշուած մարզիկներին գործուղել Հելսինկի, որտեղ յունվարի 17-27-ին կանցկացուի Եւրոպայի առաջնութիւնը, եւ որին կյաջորդի Եւրոպայի ձմեռային օլիմպիական երիտասարդական փառատոնը Լեհաստանում (փետրուարին): Այնուհետեւ Սարգիսն ու Արմինէն մեր երկրի մարզական պատիւը կպաշտպանեն փետրուարի 23-ից մարտի 2-ը Սոֆիայում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնութիւնում, իսկ դրան կյաջորդի աշխարհի մեծահասակների առաջնութիւնը` Լոս Անջելեսում (մարտի 18-28-ին): Վերջինը օլիմպիական վարկանիշային մրցաշար է»,- ասաց Ս.Խաչատրեանը: Նա նշեց, որ առաջիկայում կլուծուի ամերիկահայ գեղասահորդ Պիեր Բալեանի Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցը: Ս.Խաչատրեանի խօսքերով, 25-ամեայ մենասահորդը ունի հարուստ տեխնիկա: Նա արդէն 1 տարի պարապում է ԱՄՆ-ում բնակութիւն հաստատած ՀՀ վաստակաւոր մարզիչ Ռաֆայէլ Յարութիւնեանի մօտ, որը, ի դէեպ, մարզում է նաեւ աշխարհի չեմպիոններ, կանադացի Ջեֆրի Բաթըլին եւ ճապոնուհի Ասադային: Պ.Բալեանը Հայաստանը կներկայացնի 2009թ.-ի հոկտեմբերին Վիեննայում անցկացուելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Դեկտեմբերի 16-ին նա կժամանի Երեւան, այստեղ նրա հետ կը պարապեն հայ պարուսույցները: Անդրադառնալով միջազգային բազմաթիւ մրցումներում Հայաստանը ներկայացրած Վազգէն Ազրոյան - Անաստասիյա Գրեբյոնկինա պարային զույգի ներկայիս մարզավիճակին, Ս.Խաչատրեանն ասաց, որ Ա.Գրեբյոնկինան ողնաշարի վնասուածք ունի, իսկ Վ.Ազրոյեանն արդէն գեղասահքի համար «ծերացել է»: «Նրանք այժմ մասնակցում են շոու-ծրագրերի: Բայց մենք ունենք հրաշալի տղաներ ու աղջիկներ, որոնք կարող են վարպետ զույգեր դառնալ եւ Հայաստանը ներկայացնել «Սոչի-2014»-ի ձմեռային օլիմպիադայում»,- նշեց Գեղասահքի հանրապետական ֆեդերացիայի նախագահը:
  -   Սպորտ