«Գափրինդաշվիլու գաւաթը» կյանձնուի Հայաստանի շախմատիստներին<br />


«Գափրինդաշվիլու գաւաթը» կյանձնուի Հայաստանի շախմատիստներին

  • 02-12-2008 18:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դրեզդենի շախմատի համաշխարհային օլիմպիադայի 11-րդ փուլից յետոյ Ուկրաինայի տղամարդկանց հաւաքականի առաջատար Վասիլի Իվանչուկը հրաժարուել է արեան փորձանմուշ յանձնել դոպինգ յանձնաժողովին: Յայտնելով այս մասին, «Ռեգնում» գործակալութիւնը նշում է, որ այդ պատճառով օլիմպիադայում Վ.Իվանչուկի ցոյց տուած արդիւնքը չեղեալ է յայտարարուել, իսկ իրեն սպառնում է 2 տարուայ որակազրկում: Ըստ նոյն աղբիւրի, «Գափրինդաշվիլու գաւաթ» մրցանակը յետ կը վերցուի Ուկաինայի պատուիրակներից եւ կյանձնուի Հայաստանի շախմատիստներին: Գաւաթը սահմանել է աշխարհի նախկին չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլին, եւ այն յանձնւում է համաշխարհային օլիմպիադայում տղամարդկանց եւ կանանց թիմերի վաստակած ընդհանուր միաւորների առաւելագոյն հանրագումար ունեցող թիմին: Դրեզդենի օլիմպիադայում Հայաստանի եւ Ուկրաինայի թիմերը վաստակել էին հաւասար միաւորներ, բայց գործակիցներով առաւելութիւնը տրուել էր ուկրաինացիներին:
  -   Սպորտ