ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԵՆ 636 ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ`
5319 ԱՒՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ
28-11-2008 19:56:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տաքսի ծառայութիւններ
մատուցող ընկերութիւնների լիցենզաւորման գործընթացի սկզբից`
2008թ.-ի ապրիլի 1-ից, ընդհանուր առմամբ լիցենզաւորուել են տաքսի
ծառայութիւն մատուցող 636 ընկերութիւններ` 5319 մեքենաներով:
Միայն վերջին 10-20 օրուայ ընթացքում տաքսի ծառայութիւնների
լիցենզաւորման կամ արդէն լիցենզավորված ծառայութիւններում նոր
մեքենաների հաշուառման համար ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարութեան
Տրանսպորտային տեսչություն են դիմել 64 ընկերութիւններ:
Լիցենզավորմանը զուգահեռ իրականացyող սովորական մեքենաների
«սպիտակ» համարանիշերը տաքսիների «դեղինի» փոխարինելու գործընթացի
արդիւնքում տրուել են 550 «դեղին» համարանիշեր: Նշուած ցուցանիշների
մօտ 70%-ը վերաբերում է Երեւանին: Այս մասին նոյեմբերի 28-ին
ասուլիսում յայտնեց Տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ
Մարտիրոսեանը:
Ըստ նրա, մինչ նոյեմբերի սկիզբը նախարարութեան Տրանսպորտային
տեսչության եւ ՀՀ Ճանապարհային տեսչության ամբողջ Հայաստանում
ապրիլի 1-ից մինչ նոյեմբերի սկիզբը իրականացրած համատեղ
ստուգայցերի արդիւնքում կազմուել է մօտ 510 արձանագրութիւն, իսկ
նոյեմբերին` 560 արձանագրութիւն: Հ.Մարտիրոսեանը նշեց, որ
ստուգայցերը շարուկական բնոյթ են կրելու` յիշեցնելով, որ անհատ
տաքսիստների գործունէութեան նկատմամբ վերահսկողութիւնը
իրականացուելու է «Լիզենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին»
ՀՀ օրէնքների դեկտեմբերի 6-ին ուժի մէջ մտնող փոփոխութիւնների եւ
լրացումների համաձայն: Ըստ տեսչության պետի տեղակալի, անհատ
տաքսիստները նախկինում եւս պէտք է լիցենզավորեին իրենց
գործունէութիւնը, սակայն դա չէին անում տարբեր
պատճառաբանություններով, եւ վերը նշուած ստուգայցերի ժամանակ
նրանցից 400-450-ին տեսչությունը ներկայացրել է գրաւոր
զգուշացումներ, որոնք պարունակել են լիցենզաւորման կարգի
պահանջները: Նրա գնահատմամբ, մինչ այժմ լիցենզաւորուել է անհատ
տաքսիստների 10-15%-ը:
Հ.Մարտիրոսեանի խօսքերով, թէեւ տաքսիների լիցենզաւորման
յայտերի քննարկման օրէնքով սահմանուած ժամկէտը 1 ամիս է, ամէն շաբաթ
անցկացւում են նախարարութեան Լիցենզաւորման հանձնաժովի երկու-երեք
նիստեր:
Նշուեց, որ անհատ ձեռներեց տաքսիստների լիցենզաւորման
պետտուրքը տարեկան 25 հազար դրամ է (մօտ 82 ԱՄՆ դոլար):
Լիցենզաւորման են ենթակայ մինչեւ 10 տարի շահագործւող մեքենաները:
Չլիցենզաւորուած տաքսի ծառայութեան մատուցումը առաջին անգամ ենթակայ
է տուգանքի 20 հազ. դրամի, երկրորդ անգամ նշուած խախտումը կատարելու
դէպքում` 40 հազ. դրամի չափով: Տուգանքների չվճարման դէպքում
տեսչությունը դիմում է դատարան` տուգանքը բռնագանձելու հայցով:
Տաքսի ծառայութիւն մատուցող մէկ մեքենայի համար «դեղին» համարանիշ
ստանալու համար վճարւում է 13,5 հազ. դրամ: Նախատեսւում է
օրէնսդրօրէն սահմանել լիցենզաւորումից յետոյ այդ համարանիշերի
ստացման 5-օրեայ վերջնաժամկետ: