ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉԵԱՆ. «ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՈՒՆԵՄ ԻՄ ՁԵՌԱԳԻՐՆ ՈՒ ՈՃԸ,<br /> ԵՎ ԵՐԲԵՔ ԷԼ ՉԵՄ ՓՈԽԻ ԱՅՆ»<br />


ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉԵԱՆ. «ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՈՒՆԵՄ ԻՄ ՁԵՌԱԳԻՐՆ ՈՒ ՈՃԸ,
ԵՎ ԵՐԲԵՔ ԷԼ ՉԵՄ ՓՈԽԻ ԱՅՆ»

  • 26-11-2008 20:05:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչեանի Ղարաբաղեան պատերազմին նուիրուած նոր` «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեսատական կինոնկարը Հանրային հեռուստատեսութեամբ ցուցադրվելուց յետոյ տարաբնոյթ արձագանքներ է ստացել մամուլում: Ինչպէս նոյեմբերի 26-ին ֆիլմի ռեժիսորի եւ դերասանական խմբի հետ կայացած հանդիպմանը նշեց մոր կերպարում հանդէս եկած դերասանուհի Անահիտ Քոչարեանը, քննադատութեան սլաքը յատկապէս ուղղուել է իր կերապարի դէմ. մայրը չի ցանկացել, որ որդին մեկնի պատերազմ: «Ես կարծում եմ, որ ցանկացած մայր դէմ է, որ իր որդին մեկնի պատերազմ, եւ դա բնական է: Ընդհակառակը, ռեժիսորի այս մօտեցումը աւելի է ընդգծել կերպարի արտահայտչությունը, որով էլ պայմանավորաված է ֆիլմի հաջողվածությունը»,- ասում է դերասանուհին: Ղարաբաղեան պատերազմին նուիրուած այս կինոնկարի գործողութիւնները կատարւում են Գիւմրիի փողոցներից մէկում ապրող մի ընտանիքում, որի հայրն ու աւագ որդին արդէն ռազմաճակատում էին, իսկ կրտսեր որդին չէր ցանկանում կռվել: Ամբողջ ֆիլմի ընթացքում միայն մէկ կրակոց է լսւում: «Ես պատերազմը եւ նրա հետեւանքները փորձել եմ ներկայացնել այդ մէկ ընտանիքի հարկի տակ` առանց պատերազմական գործաղությունների եւ կրակոցների: Ես կարծում եմ, որ պատերազմին «Ոչ» ասելու ամենալաւ տարբերակը մարդկային հոգիներում տիրող իրավիճակներն են այդ արհավիրքի դէմ»,- ասում է ռեժիսորը: Ռեժիսոր Ալբերտ Մկրտչեանի խօսքերով, ֆիլմի զարգացումները եւ գործողութիւնները կատարւում են բացառապէս «մարդկային հոգեբանական պատերազմների վրայ»: «Հիմա ինձ մօտ հետստեղծագործական դատարկություն է: Տրամադրությունս էլ շատ վատ է: Միայն մէկ բան է ինձ ուրախացնում` շնորհաւորական զանգերը եւ շնորհակալութիւնները: Այո', կարող են լինել նաեւ քննադատություններ, որոնց համար էլ եմ շնորհակալ»,- ասում է ռեժիսորը: Լրագրողներից մէկի այն հարցի, թէ արդեօք Ա.Մկրտչեանը չի կրկնել պատերազմի մասին պատմող իր նախորդ` «Հին օրերի երգը» ֆիլմը, ռեժիսորը պատասխանեց. «Այո, կարող է եւ նման լինել, այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկայ, քանի որ երկուսի հեղինակն էլ նոյն մարդն է: Ես հպարտ եմ, որ ունեմ իմ ձեռագիրն ու ոճը, եւ երբեք էլ չեմ փոխի այն»:
  -   Մշակոյթ