ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆՈՒՄ ԳՐԱՒԵՑ 3-ՐԴ ՏԵՂԸ<br />


ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐՀԻ
ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆՈՒՄ ԳՐԱՒԵՑ 3-ՐԴ ՏԵՂԸ

  • 17-11-2008 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 13-17-ին Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում անցկացուեց սպորտային մարմնամարզութեան աշխարհի գաւաթի խաղարկութիւնը, որին մասնակցեցին նաեւ հայաստանցի 2 մարզիկներ: Յարութիւն Մերդինյանը նժույգ թափքում 6-րդ արդիւնքով անցաւ եզրափակիչ եւ 8 ուժեղագույնների պայքարում գրաւեց 3-րդ պատուաւոր տեղը` պարգեւատրուելով բրոնզէ մեդալով: Վահագն Ստեփանեանը մեկնարկային փուլում վնասուածք ստացաւ եւ դուրս մնաց պայքարից: Մարմնամարզութեան հանրապետական ֆեդերացիայում «ՆՏ»-ի թղթակցին յայտնեցին, որ դեկտեմբերի 15-19-ին Հայաստանի մարմնամարզիկները (3 տղա, 1 աղջիկ) Մոսկուայում կմասնակցեն օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի մրցանակների միջազգային խաղարկութեանը:
  -   Սպորտ