ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ<br /> ԿՈՐՈՇՈՒԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ
ԿՈՐՈՇՈՒԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՈՒՄ

  • 17-11-2008 19:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 15-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի «Սթար» ազգային առաջնութեան վերջին` 28-րդ, փուլի հանդիպումները, որոնցում գրանցուեցին հետեւեալ արդիւնքները. «Փիւնիկ» - «Արարատ»` 0:1, «Գանձասար» - «Ուլիս»` 0:0, «Կիլիկիա» - «Շիրակ»` 1:0, «Միկա» - «Բանանց»` 1:1: Այսպիսով «Փյունիկն» ու «Արարատը» հաւաքեցին հաւասար` 59-ական, միաւորներ: Հայաստանի չեմպիոնին որոշելու համար կնշանակուի լրացուցիչ հանդիպում: Առաջնութիւնում առաջին անգամ 3-րդ տեղը գրաւեց եւ բրոնզէ մեդալի արժանացավ «Գանձասարը»` 47 միաւոր: Յաջորդ տեղերը զբաղեցրին «Միկան»` 46, «Բանանցը»` 41, «Ուլիսը»` 29, «Շիրակը»` 19 եւ «Կիլիկիան»` 11 միաւոր:
  -   Սպորտ