ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՈՒԻ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ ՋԻՒԱՆ ԳԱՍՊԱՐԵԱՆԻ<br /> ԱՐՁԱՆԸ<br />


ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՈՒԻ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ ՋԻՒԱՆ ԳԱՍՊԱՐԵԱՆԻ
ԱՐՁԱՆԸ

  • 12-11-2008 20:37:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջիւան Գասպարեանի 80-ամեակին նուիրուած տոնակատարությունների շրջանակում նոյեմբերի 12-ին Երեւանի կոնեակի գործարանի ղեկավարութիւնը նրան նվիրեց 400 լ տարողութեամբ կոնեակի տակառ, որը կը պահուի գործարանի հնեցման արտադրամասում: Գործարանի տնօրինությունը կազմակերպել էր նաեւ Ջ.Գասպարեանին նուիրուած տոնակատարություն, որին ներկայ էին դուդուկահարի յոբելեանական միջոցառումներին մասնակցող աշխարհահռչակ երաժիշտներ Պիտեր Գաբրիէլը, Անդրէաս Վոլենվեյդերը, «Փլենիթ X»-ի (Planet X) հայազգի ղեկավար Դերեք Շիրինեանը, ինչպէս նաեւ բռնցքամարտի IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Լրագրողների հետ զրոյցում օտարազգի երաժիշտները նշեցին, որ տպավորված են Երեւանից եւ նոյեմբերի 11-ին մարզահամերգային համալիրում կայացած համերգից: «Համերգը հիանալի էր, իսկ հայերի հետ շփումից յետոյ մէկ անգամ եւս պարզեցի, որ հայերը շատ ընկերասեր են, մեծ հոգի ունեն եւ դա արտացոլւում է նաեւ հայկական երաժշտութեան մէջ»,- ասաց Ա.Վոլենվեյդերը: «Ես 80 տարեկան եմ, սակայն հոգով երիտասարդ եմ եւ շարունակելու եմ ստեղծագործել: Իհարկէ ես արդէն փոխարինող ունեմ` թոռնիկս, եւ վստահ եմ, որ նա շարունակելու է իմ գործը»,- ասաց Ջ.Գասպարեանը: Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ մայրաքաղաքի կենտրոնում կտեղադրուի Ջ.Գասպարեանի արձանը:
  -   Մշակոյթ